09.01.2024|
06:57
Այսօր` հունվարի 9-ին Թբիլիսիում կնշվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը: Սերգեյ Փարաջանովին նրա ընկերները՝ Ֆեդերիկո Ֆելինին, Միքելանջելո Անտոնիոնին, Ժան-Լյուկ Գոդարը, Անջեյ Վայդան, Իվ Սեն-Լորանը, Անդրեյ Տարկովսկին «հանճար» և «մաեստրո» էին անվանում: Նա ռեժիսոր էր, սցենարիստ, դերասան, նկարիչ, քանդակագործ,կոմպոզիտոր, հանդերձարար ու գրիմյոր, հուշագիր ու խորեոգրաֆ: Նա մեծագույն միստիֆիկատոր էր, ոչ միայն արվեստում: Փարաջանովը առասպելներ է ստեղծել սեփական կյանքի մասին: Նա հռչակվել է էքսցենտրիկ արարքներով, խաղարկումներով ու սկանդալներով: Նա, սակայն, առաջին հերթին «վտանգավոր ազատ մարդ էր»: